Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վարպետաց դաս «Քոուչինգ առաջնորդների համար»

15.01.2020
Վարպետաց դաս «Քոուչինգ առաջնորդների համար»

  Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան առաջարկում է բացառիկ վարպետաց դաս «Քոուչինգ առաջնորդների համար» խորագրով, որը կվարի միջազգային փորձագետը:

 

  •  Վարպետաց դասի նպատակն է մասնակիցներին զինել հմտություններով և գործիքներով, որոնք կօգնեն տալ ճիշտ պատասխաններ աշխատաքային առօրյայում հանդիպող հարցերին՝ ինչպես ավելի լավ ղեկավարել թիմերը և ինչպես տարանջատել «կառավարիչ» և «քոուչ » հասկացությունները կամ մոտեցումները:

 

  • Մասնակիցները կուսումնասիրեն քոուչինգի շրջանակներում լայնորեն կիրառվող մի քանի հիմնական մեթոդաբանություններ, ինչպիսիք են՝ մարդու /աշխատակցի/ դրական կողմերը վերհանող և ուժեղ կողմերի վրա հիմնվող կառավարման մեթոդները, հետադարձ կապի ռազմավարությունը, քվեստիոլոգիան, գործառույթներ-կարողություններ- հետաքրքրություններ կապերի ուսումնասիրությունը, ինքնագնահատումը և այլն:

 

  Վարպետաց դասը կանցկացվի հավաստագրված քոուչ` պրն Ալեքսանդր Ուեյթի կողմից, ով ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ և հանդես է եկել որպես ֆինանսաբանկային, ներդրումային ծրագրերի փորձագետ Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում և Նյու Յորքում:

 

Գրանցման համար սեղմել այստեղ.

Կից ներկայացված են ծրագրի մանրամասները և դասընթացավարի ինքնակենսագրականը:

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 01 67 63 հեռախոսամարին:

Նմանատիպ նորություններ

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360  միջազգային համաժողովը
Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
06.03.2020

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: